Անցնել բովանդակությանը

Անիշխանուհին

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Պիտի մեկնիս։ Սև պարեգո՛տդ ես հագած. Ներքև քու այդ բաղեղնազարդ փեղույրին Դուն կը թըվիս զոհ մը ինծի՝ բարձրացած Մարմարակերտ բագինին։ Զո՜ւր հուսացի օծումն հոգվույդ սիրահալ. Դուն փափկությունը չունեցար կիներուն, Մատերդ հինա չըներկեցիր, և ոչ ալ Հավերուն կուտ տըվիր դուն։ Միշտ սերտեցիր Մարգարեներն ռահվիրա Քու կուսական գիշերներուդ մեջ աբգար. Եվ Բրյուտոսի եղեռնաբույր գանկին վրա Գարուններով թուխս նըստար։ Դուն կ'ըկեցիր դավեր և ռումբ շաղվեցիր. Գաղափարի հուրե՜րն աչքեդ բըղխեցան. Սև գանգուրներդ, ուսերուդ վրա ցանուցիր, Եղան դրոշակը Մահվան։ Ռունգերդ արդ կը բաբախեն բոցանուտ Հորիզոնին դեպի հովերը անհուն. Կը փըրփըրի մարմինիդ մեջ կենեղուտ Հրդեհն հըզոր գահերուն։ Բո՞ց կը տանիս պալատներուն՝ թե ժանտախտ… Ծըրարվեր են շանթեր սըրտիդ մեջ խորով. Օրենքներուն, թագերուն վրա ձեռքդ է լա՜խտ, Գիրգ ձեռքըդ՝ լի վարդերով։ Հակառակ իմ տարփանքներուս կ'երթաս դու։ Ջո՜ւր տեղ ըզքեզ խնդրեցի հարսն իմ հյուղին. Սիրտդ է պըտուղ մը նըռնագեղ որ կ'հեղու Թո՜ւյն՝ ափին մեջ բացողին։ Գընա՜, և ես թող միամիտ հավատամ Թե պիտ դընեմ օր մը գլուխիդ պըսակներ, Եվ ռումբը սա՝ զոր հիշատակ քեզ կու տամ՝ Օր մը Աշխա՜րհն է ջահեր։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 32