Ոսկի հեքիաթ 1911
Ոսկի հեքիաթ
Ժողովածու · 1911
Վահան Տերյանի 1908–1911 թվականների շարքը՝ հուշերից ու անուրջներից դեպի հոգու լուսավոր աշխարհ. ոսկեշող սիրո ու հեքիաթի 50 բանաստեղծություն։
50 բանաստեղծություն
մոտ 100 րոպե
85.0K դիտում
Նախաբան
В уме своем я создал мир иной
И образов иных существованье.
— Лермонтов
И новый мир увидел я…
— Ф. Тютчев
Բանաստեղծությունների ցանկ
1 Հատված 2 Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ 3 Արշալուսեց իմ երկիրն աղոտ 4 Գիշերամուտ 5 Խոսքերըդ վճիտ են ու խորունկ 6 Գարնան երեկո 7 Այստեղ ամեն օր տխրությամբ երկար 8 Ոսկեցոլուն հայացքիդ 9 Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում 10 Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին 11 Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր 12 Անտրտնջություն 13 Դու եկար սպիտակ շորերով 14 Արշալույս 15 Ուրվական 16 Մեղմիվ փռվեց քնքուշ մութ 17 Դու հասկացար տագնապները իմ հոգու 18 Գարնան լուսե ամպի նըման՝ 19 Դու խոսում ես, բայց կարծես 20 Գարնան քաղաքում 21 Դու չքացել ես 22 Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում 23 Թափառումի սեր 24 Փողոցում 25 Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ 26 Երկու ուրվական 27 Մռայլ գիշերն է լռում 28 Սև շուշան 29 Անդարձ աշխարհի վարդագույն միգում. 30 Հնազանդություն 31 Չկա ոչինչ, որ այնքան 32 Կապույտ ծածկոցն իջավ ցած 33 Իրիկնաժամի կիսախավարում 34 Դու անուն չունես, քեզ ինչպես կանչեմ 35 Ձմռան գիշեր 36 Այս գիշեր նորից լալիս էր քամին 37 Եթե կողմերում հեռու-հեռավոր 38 Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ 39 Հանդիպում 40 Դաշտերում 41 Խորհրդավոր սեր 42 Դուրսը ցուրտ է հիմա 43 Երբ կյանքը սուր փշերով 44 Իմ ցնորքին 45 Հայտնություն 46 Առավոտ 47 Կարուսել 48 Շշուկ ու շրշյուն 49 Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես 50 Արևածագ
Հատված
Հոգնատանջ սրտով նստեցի մենակ
Աշխարհում աղոտ,
Անհայտ կողմերի մութ ճանապարհին,
Ավեր շենքերի մոխիրների մոտ,
Աշխարհում աղոտ,
Անհայտ կողմերի մութ ճանապարհին,
Ավեր շենքերի մոխիրների մոտ,
սերերազ +1
Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…
սերերազ +1
Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Եվ իմ գիշերը սևավորված,—
Խորհրդավոր էր և արևոտ,
Եվ անհուն նրա հայացքը պարզ։
Եվ իմ գիշերը սևավորված,—
Խորհրդավոր էր և արևոտ,
Եվ անհուն նրա հայացքը պարզ։
սերերազ +1
Գիշերամուտ
Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…
սերերազ +1
Խոսքերըդ վճիտ են ու խորունկ
Խոսքերըդ վճիտ են ու խորունկ,—
Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտամ.
Եվ ահա տրտունջ ու մտորմունք
Հանգչում են մրրկված իմ սրտում…
Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտամ.
Եվ ահա տրտունջ ու մտորմունք
Հանգչում են մրրկված իմ սրտում…
սերերազ +1
Գարնան երեկո
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
սերերազ +1
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չրկար, և այն, որ չըկար…
Ա՜խ գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չրկար, և այն, որ չըկար…
Ա՜խ գուցե կար, բայց արդեն հավիտյան,
սերերազ +1
Ոսկեցոլուն հայացքիդ
Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն։
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն։
սերերազ +1
Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերդ խոհուն
Եվ խոսքերդ վհատ…
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերդ խոհուն
Եվ խոսքերդ վհատ…
սերերազ +1
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։
սերերազ +1
Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու…
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու…
սերերազ +1
Անտրտնջություն
Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում…
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում…
սերերազ +1
Դու եկար սպիտակ շորերով
Դու եկար սպիտակ շորերով,
Երբ ձմռան երկոն իմ սրտում
Իր թախիծն էր փռում ու տրտում
ժպտում էր մշուշոտ շողերով…
Երբ ձմռան երկոն իմ սրտում
Իր թախիծն էր փռում ու տրտում
ժպտում էր մշուշոտ շողերով…
սերերազ +1
Արշալույս
Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով,—
Առավոտն էր ժպտում հաշտ,
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով,—
Առավոտն էր ժպտում հաշտ,
սերերազ +1
Ուրվական
Մթնշաղային ժամերին, երբ ես
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
սերերազ +1
Մեղմիվ փռվեց քնքուշ մութ
Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ…
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ…
սերերազ +1
Դու հասկացար տագնապները իմ հոգու
Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու։
Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Տրտմությունս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու։
Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
սերերազ +1
Գարնան լուսե ամպի նըման՝
Գարնան լուսե ամպի նըման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժըպիտ իմ հոգուն։
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժըպիտ իմ հոգուն։
սերերազ +1
Դու խոսում ես, բայց կարծես
Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում…
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում…
սերերազ +1
Գարնան քաղաքում
Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
սերերազ +1
Դու չքացել ես
Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ։
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ։
սերերազ +1
Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ հեռո՛ւ եմ, չըկա՛մ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան…
Շրջում եմ, բայց միշտ հեռո՛ւ եմ, չըկա՛մ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան…
սերերազ +1
Թափառումի սեր
Կշարժեմ նորից քայլերըս տարտամ,
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ…
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ…
սերերազ +1
Փողոցում
Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…
սերերազ +1
Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ
Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց.— «ես կգա՜մ»։
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց.— «ես կգա՜մ»։
սերերազ +1
Երկու ուրվական
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
սերերազ +1
Մռայլ գիշերն է լռում
Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…
սերերազ +1
Սև շուշան
Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժըպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժըպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։
սերերազ +1
Անդարձ աշխարհի վարդագույն միգում.
Անդարձ աշխարհի վարդագույն միգում.
Կյանքի հեռավոր, երազ օրերում,
Մի խորհրդավոր թախիծ էր հսկում,
Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում,
Կյանքի հեռավոր, երազ օրերում,
Մի խորհրդավոր թախիծ էր հսկում,
Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում,
սերերազ +1
Հնազանդություն
Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։
սերերազ +1
Չկա ոչինչ, որ այնքան
Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…
Խորն է կյանքն այս երեկո,—
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…
Խորն է կյանքն այս երեկո,—
սերերազ +1
Կապույտ ծածկոցն իջավ ցած
Կապույտ ծածկոցն իջավ ցած, —
Մեղմ ու անուշ իրիկո՛ւն,
Վառիր լույսըդ, վաղ անցած,
Լուսե ցնորք, իմ հոգում։
Մեղմ ու անուշ իրիկո՛ւն,
Վառիր լույսըդ, վաղ անցած,
Լուսե ցնորք, իմ հոգում։
սերերազ +1
Իրիկնաժամի կիսախավարում
Իրիկնաժամի կիսախավարում,
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։
սերերազ +1
Դու անուն չունես, քեզ ինչպես կանչեմ
Դու անուն չունես, քեզ ինչպես կանչեմ,
Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.—
Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։
Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.—
Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։
սերերազ +1
Ձմռան գիշեր
Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
սերերազ +1
Այս գիշեր նորից լալիս էր քամին
Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։
սերերազ +1
Եթե կողմերում հեռու-հեռավոր
Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։
սերերազ +1
Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ
Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։
սերերազ +1
Հանդիպում
Աչքերս վառվող սիրո գույն ունեն.
Երբ գալիս են ինձ խոհերն օրորում,
Կոպերս դանդա՜ղ, դանդաղ իջնում են
Եվ… հանդիպում եմ քեզ իմ աչքերում։
Երբ գալիս են ինձ խոհերն օրորում,
Կոպերս դանդա՜ղ, դանդաղ իջնում են
Եվ… հանդիպում եմ քեզ իմ աչքերում։
սերերազ +1
Դաշտերում
Հեռածավալ դաշտերում,
Մոռացված ու մենավոր,
Մոռացել եմ ես հեռվում
Աղմուկները հեռավոր։
Մոռացված ու մենավոր,
Մոռացել եմ ես հեռվում
Աղմուկները հեռավոր։
սերերազ +1
Խորհրդավոր սեր
Իմ մեռած հարսնացուն ամեն օր,
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։
սերերազ +1
Դուրսը ցուրտ է հիմա
Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորվա՛ծ իմ քույրիկ։
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորվա՛ծ իմ քույրիկ։
սերերազ +1
Երբ կյանքը սուր փշերով
Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
սերերազ +1
Իմ ցնորքին
Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում…
Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում…
սերերազ +1
Հայտնություն
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար…
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար…
սերերազ +1
Առավոտ
Այսօր դու քաղցր ես նայում, առավո՛տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…
սերերազ +1
Կարուսել
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
սերերազ +1
Շշուկ ու շրշյուն
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
սերերազ +1
Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես
Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կփարվես մեղմորեն, կփռես, կվառես անթառամ
Լուսերես կցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կփարվես մեղմորեն, կփռես, կվառես անթառամ
սերերազ +1
Արևածագ
Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
սերերազ +1