Անցնել բովանդակությանը

Գարնան երեկո

«Ոսկի հեքիաթ» ժողովածու · 1908

Անհուն երկնքի կապույտ աշխարհում Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ Թևերն է փռում. Եվ մեկը անտես, շարժումով արագ, Ոսկի է մաղում, գոհար է ցրում Կապույտ դաշտերում… Այրում են սիրտըս անբարբառ երգեր, Դողում են շուրջըս անխոս դյութական, Եվ նրբին ձեռքեր Ինձ են որոնում տենչով կուսական… Լո՜ւռ… Սիրո համար էլ չըկան երգեր, էլ խոսքեր չըկան…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12