Անցնել բովանդակությանը

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ. Ես սիրում եմ աչքերդ խոհուն Եվ խոսքերդ վհատ… Ես սիրում եմ արտերը ոսկի Եվ դաշտերը պայծառ, Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի, Ոչ չասիր ու անցար… Միայնակ՝ ես սիրում եմ նստել Երերուն լույսերում, Ես սիրում եմ երազ ու ստվեր.— Ես իմ սերն եմ սիրում…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12