Անցնել բովանդակությանը

Արշալույս

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Դուրս ելա դաշտ — Կանաչ ծով, Կանաչ ծով էր, անափ ծով,— Առավոտն էր ժպտում հաշտ, Բոցավառվում նոր բոցով… Եվ ուղիներ բյուրավոր,— Հեռավոր, Կանչում էին, ակնարկում — Նոր էր սերըս, լայն ու խոր,— Նոր էր աշխարհն իմ հոգում… Թողի տնակն իմ ավեր, Մութ ու հին — Ու հեռացա խնդագին,— Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ, Ձեր գիրկն առեք իմ հոգին…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 15