Անցնել բովանդակությանը

Իրիկնաժամի կիսախավարում

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Իրիկնաժամի կիսախավարում, Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն, Հայտնվում է նա, մեղմագին փարվում, Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։ Ծանոթ է ինձ այն ժպիտը անհույզ, Եվ այն պատկերի գծերը նրբին, Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս, Եվ երգը անխոս և իրիկնային։ Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա… Այնքան թովիչ է, այնքան անաղոտ, Ցնորք է կարծես, պիտի հեռանա…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12