Անցնել բովանդակությանը

Դաշտերում

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Հեռածավալ դաշտերում, Մոռացված ու մենավոր, Մոռացել եմ ես հեռվում Աղմուկները հեռավոր։ Lուռ նստում եմ առվի մոտ, Անուշ հեքիաթ եմ լսում, Երեկո և առավոտ Խաղաղ սրտով երազում։ Գիշերն իր ծովն է փռում, Արշալույսն՝ իր ծիրանին, Եվ իմ հոգում և հեռվում Քո ցնորքն է անմարմին։ Քո հեքիաթն եմ պարզել ես Այս աշխարհի հեքիաթում Եվ աղոթել անվերջ քեզ, Երկրպագել իմ սրտում։ Թափառում եմ և երգում, Աշխարհը՝ մեծ, սիրտըս՝ լայն, Քո ցնորքն է ինձ գրկում,— Ոսկեղեն ու դյութական։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 20