Անցնել բովանդակությանը

Եթե կողմերում հեռու-հեռավոր

«Ոսկի հեքիաթ» ժողովածու · 1912

Եթե կողմերում հեռու-հեռավոր Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝ Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր, Մթնում մոլորված, քեզ է երազում։ Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա, Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝ Այն ես եմ անվերջ խորհում քո վրա, Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։ Գարնան օրերի ժըպիտով սիրուն Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս. Լուսավառված է իմ սև օրերում Անուշ անունըդ, որպես արշալույս…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1912 թ.
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12