Անցնել բովանդակությանը

Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր Հանդիպեցի քեզ, ու դու Վրդովեցիր համր ու լուռ Հանգստությունն իմ հոգու… Գիտեմ, գիտեմ այս աղոտ Երկրում քեզ չեմ գտնելու,— Դու անհայտ ես, անծանոթ, Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 8