Անցնել բովանդակությանը

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ — Խորհրդավոր, թափանցիկ, Երեկոնե՜ր իմ կապույտ, Երազնե՜ր իմ փութանցիկ… Ժանյակները լուսազարդ Լայն երկնքի ծովերում Հյուսվածներով անավարտ Մոռացումս են օրորում… Ժըպիտներով խաղացկուն Երգն է ձուլվել իմ կյանքին,— Սեր ու երգ է իմ հոգում, Սիրո երգ է իմ հոգին… Իմ սիրո պես խորն ու մեծ Շուրջըս աշխարհն է ծփում.— Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց Քեզ կախարդված իմ հոգուն… Մեղմիվ փռվեց քնքուշ մութ, Խորհրդավոր, թափանցիկ, Երեկոնե՜ր իմ կապույտ, Երազնե՜ր իմ փութանցիկ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Մեղմիվ փռվեց քնքուշ մութ» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 20