Անցնել բովանդակությանը

Դու խոսում ես, բայց կարծես

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Դու խոսում ես, բայց կարծես, Դու չես, գիշերն է երգում. Այնպես նուրբ ես և այնպես Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում… Լուսեղեն է խոսքերիդ Իմաստը պարզ ու խորունկ, Որպես մեղմ ու անառիթ Գարնան անուշ մտորմունք… Եվ անդորր է ձայնը քո, Հաշտ է թախծոտ իր շեշտով, Որպես անուշ երեկո՝ Լիքը սիրով ու վշտով։ Դու չե՛ս, դու չե՛ս,— հեռավոր Վարդենիներն են շրշում, Ծովն է երգում լայն ու խոր Ոսկեպայծառ մշուշում… Իմաստուն է և արդար Օրերի երգն անընդհատ,— Դառը տանջանք ու դադար, Եվ սե՛ր, և վի՛շտ, և հեքիա՛թ… Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն, Անուշ թախծի լուսե երգ. Փռվի՛ր, փռվի՛ր լուսե երգ. Խաղաղությո՜ւն անեզերք…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 24