Անցնել բովանդակությանը

Ուրվական

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Մթնշաղային ժամերին, երբ ես Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն, Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես Ու հետըս նստում քնքշությամբ անձայն — Եվ փայփայում ես, օրորում ես քո Անխոս գգվանքով ամեն երեկո… Ընդունում եմ քո համբույրը նրբին, Ուրվականային փայփայանքըդ ես, Երբ լույս է և մութ — մթնշաղ, երբ իմ Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ. Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն, Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ուրվական» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 2 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12