Անցնել բովանդակությանը

Դու հասկացար տագնապները իմ հոգու

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Դու հասկացար տագնապները իմ հոգու, Տրտմությունս անսպառ. — Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու։ Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար, Եվ օրերըս — միայն ցավ. — Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ… Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ, Չըկան վիհերն իր անել, Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ. — Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դու հասկացար տագնապները իմ հոգու» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 3-3-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 10