Անցնել բովանդակությանը

Խոսքերըդ վճիտ են ու խորունկ

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Խոսքերըդ վճիտ են ու խորունկ,— Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտամ. Եվ ահա տրտունջ ու մտորմունք Հանգչում են մրրկված իմ սրտում… Ընդունում ես աշխարհը բոլոր,— Օրհնում ես, օրհներգում ու սիրում, Եվ խոհերըս, խոհերըս մոլոր Մոռացված են մեռած օրերում։ Ու թվում է, թվում, որ դու չես Արևող ժպիտով ակնարկում, Որ ուրիշ լուսով եմ դյութված ես, Որ քեզ չեմ, ուրիշին եմ երգում…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Խոսքերըդ վճիտ են ու խորունկ» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 8-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12