Անցնել բովանդակությանը

Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ

«Ոսկի հեքիաթ» ժողովածու · 1909

Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ, Եվ անվերջ երազում, ու կրկին Այս կյանքի աշխարհում դժգունակ Իր զարդերն է փռում իմ հոգին։ Ես գիտեմ լուսեղեն մի երկիր, Ես գիտեմ դյութական մի հովիտ, Ուր հոգին թափում է վշտակիր Իր թևերն ու հագնում է ժըպիտ։ Ես գիտեմ մի թովիչ առասպել, Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում. — Քո անուշ անունով միշտ արբել, Եվ երգով, որ բնավ չի մեռնում…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ» բանաստեղծությունը (1909, «Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12