Անցնել բովանդակությանը

Իմ ցնորքին

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն, Ո՞վ է քո անուշ աչքերը վառել Այս աղջամուղջում… Խավար օրերի երազում դժգույն Հայտնվում ես դու արշալույսի պես,— Պոետը քեզ է երազում անքուն Ու պաշտում է քեզ։ Գեղեցկությունըդ վառված է բոցե Դաշույնի նըման սև կյանքի վրա. — Թող կարոտ սիրտըս մահացու խոցե Եվ թող չերերա… Գեղեցկությանըդ, որպես մահապարտ, Երկրպագում է բանաստեղծը միշտ Եվ ողջունում է խնդությամբ հպարտ Տառապանք ու վիշտ։ Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն, — Ո՞վ է քո ոսկի ժպիտը վառել Այս աղջամուղջում…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 20