Անցնել բովանդակությանը

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում Շրջում եմ, բայց միշտ հեռո՛ւ եմ, չըկա՛մ. Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում Աղոթք եմ անում ցնորք-աղջկան… Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռու՜ն,— Ունեմ ես թովիչ մի առանձնարան,— Տանջանք է այնտեղ և զոհաբերում — Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան… Եվ այնտեղ է նա,— ոչ այս աշխարհում,— Մաքուր ու պայծառ պատկերը նրա. Ես տառապանքս բախտ եմ համարում Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12