Անցնել բովանդակությանը

Սև շուշան

«Ոսկի հեքիաթ» ժողովածու · 1908

Դառը կյանքի խավարում, Ուղիներում իմ դաժան Սրտիս ժըպտաց քո հեռուն, Տխուր ծաղիկ, սև շուշան։ Շարժումներըդ երերուն Եվ հայացքըդ վշտագին. Վհատության օրերում Կախարդեցին իմ հոգին։ Ես սիրեցի մենավոր Տխրությունը քո անխոս, Ուղիներում հեռավոր Արշա լուսվող ււև փարոս։ Մոլորումիս գիշերում Հոգիս գերեց մի նշան, Դու ես այստեղ ու հեռվում, Ցնո՛րք ծաղիկ, սև շուշան…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Սև շուշան» բանաստեղծությունը (1908, «Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 16