Անցնել բովանդակությանը

Գարնան լուսե ամպի նըման՝

«Ոսկի հեքիաթ» ժողովածու · 1911

Գարնան լուսե ամպի նըման՝ Այս խավար կյանքում Դու նետել ես մի թովչական Ժըպիտ իմ հոգուն։ Մոլոր սրտիս տառապանքի Անլույս աշխարհում Դու վառել ես մի այլ կյանքի Արևոտ հեռուն։ Դրոշմել ես բոցե կընիք Մեռած իմ հոգում. Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք, Դո՛ւ իմ փրկություն…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Գարնան լուսե ամպի նըման՝» բանաստեղծությունը (1911, «Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12