Անցնել բովանդակությանը

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ Անհայտ կողմերից իմ երկրի վրա, Դյութել է հոգիս հայացքը նրա Եվ իմ երգերը համր են ու անվարժ… Բացված է արդեն մի ուրիշ երկիր, Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,— Ոսկի հայացքով կախարդել է նա, Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր… Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ, Խոցված է ոսկի շողերով նրա,— Նրա կնիքն է իմ հոգու վրա — Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12