Անցնել բովանդակությանը

Հայտնություն

«Ոսկի հեքիաթ» ժողովածու · 1912

Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար. Փայլով, փառքով ու շուքով, Խնդությունով խելագար… Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով, Սև օրերըս այրեցիր Գեղեցկությամբ ու սիրով։ Սիրտըս լիքն էր մութ մեգով, Սիրտըս թույլ էր ու տկար,— Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1912 թ.
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12