Անցնել բովանդակությանը

Խորհրդավոր սեր

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Իմ մեռած հարսնացուն ամեն օր, Երբ խաղաղ երեկոն է փռվում, Հայտնվում է անհայտ, հեռավոր Իր երկրից ու կրծքիս է փարվում։ Մեռնելիս նա ասաց՝ ես կըգամ, Մեկնելիս նա թողեց մի ավանդ. Ու գալիս է որպես ուրվական, Փայփայում է իմ սիրտը հիվանդ։ Համբուրում է շուրթերը իմ ցուրտ, Շշնջում է խոսքեր դյութական, Ինձ հայտնում է պայծառ մի խորհուրդ Ու նորից շշնջում՝ ես կըգամ։ Երբ մեռնում են ճիչերը շփոթ Աղմկոտ քաղաքի մարտկոցում, Լուսերես նա նստում է ինձ մոտ Ու հետըս երազում ու լացում։ Իրար հետ կյանքի երգն ենք լսում, Իրար հետ ամեն օր մինչև լույս Թովչական երազներ ենք հյուսում Ու դյութված շշնջում — արշալո՜ւյս…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 20