Անցնել բովանդակությանը

Չկա ոչինչ, որ այնքան

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Չկա ոչինչ, որ այնքան Թովիչ լինի, որպես քո Տխրությունը կուսական… Խորն է կյանքն այս երեկո,— Եվ պայծառ է, և տխուր, Որպես թախծոտ սերը քո… Եվ հայացքըդ ոսկեհուր Մթնում իմ սև գիշերվա, Իր անսահման, իր մաքուր Հույսն է փռում իմ վրա…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Չկա ոչինչ, որ այնքան» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 3-3-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 10