Անցնել բովանդակությանը

Դու չքացել ես

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Դու չքացել ես, Դու էլ չըկաս, Սերը ցնորք է, Բախտը երազ։ Քեզ չըգտա ես Կյանքում խավար,— Իմ սիրո լույսն էր Պատկերըդ վառ։ Քաղցր պատրանք էր, Խաբող ժըպիտ,— Կարոտիս երգն էր Պայծառ հոգիդ։ Սրտիս երազն էր Թովիչ լեզուդ.— Կյանքը հեքիա՛թ է, Աշխարհը սո՛ւտ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դու չքացել ես» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 16