Գիրք իմացության 1934
Գիրք իմացության
Ժողովածու · 1934
Չարենցի 1933–1934-ի փիլիսոփայական ժողովածուն՝ ստեղծագործ ոգու, իմացության, պոեզիայի ու պատմության շարժման մասին քառյակներ, երկտողեր ու բեյթեր։
83 բանաստեղծություն
մոտ 166 րոպե
141.1K դիտում
Բանաստեղծությունների ցանկ
Ռուբայիններ
1 Այսպես՝ այս ուշ ժամին եկավ 2 Ո՜վ իմաստուն, այդ շերեփով 3 Դո՛ւ ես միայն, ո՜վ պայքարող ոգի 4 Այս խոհերի, այս գրքերի աշխարհում 5 Մեր քերթությունը՝ մեր դարի հետ 6 Դու Տերյանից սովորեցիր 7 Ա՜խ, շռայլ է լինում ոգին 8 Չի՛ շղթայվի մարդու ոգին 9 Ամեն պոետ իր հետ նետ է բերում 10 Եղե՞լ է երբ, որ քո մտքում 11 Զգում ես՝ ինչպես մի հանք անսպառ 12 Առուներով, գետակներով անհամար 13 Խոհն անդադրում է կուտակվում 14 Նրանք գալիս են միշտ լուռ 15 Ո՛վ իմանա, ե՞րբ է մարդ իմաստուն դառնում 16 Հե՛յ, անցյալի երգասաննե՛ր 17 Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում 18 Ո՛վ երգիչներ մեր մե՛ծ երկրի 19 Ո՛վ Արևմուտք, դարերի հայրենիք 20 Հորիզոնի վրա կրկին ամպեր 21 Վերջին անգամ պատմությունը 22 Չի՛ ընթանում պատմությունը դեպի ետ 23 Մենք քանդեցինք աշխարհը հին 24 Պատմությունը տվել է մեզ երեք ուսուցիչԴիստիքոսներ
Auf, ihr Distichen, frisch… — GOETHE
25 Մա՛րդ, բարձրախոհ դու եղիր, պայքարի՛ր 26 Սի՛րտ, քնքշությո՛ւն, սանտիմե՛նտ, ե՛րգ 27 Երգդ թեթև էր, ասում ես 28 Նուրբ էր արվեստդ, չքնաղ 29 Կա Մեծարենց, կա Տերյան 30 Մեր պատմության դառնաշունչ, չար 31 Վարժ ու հմուտ վարպետներ, ճորտ 32 Երգը այնժա՛մ է միայն քերթողի՛ց 33 Ինձ զազրելի՝ է ընդմիշտ այդ 34 Ո՛չ ակունքները Դելփյան, ո՛չ կախարդանքը 35 Այգը բացվեց աշխարհում, երբ դու 36 Վա՛ղ արթնացիր, սերմնացան,— այս պատվերը 37 Դու այս մեծ այգում բարձրացար. 38 «Փոխելն է կյանքի կարևոր» բարբառել 39 Ո՜վ միամիտ երգիչնե՛ր, որ կարծում 40 Ո՜վ հանճարեղ Առաջնորդ, ես գիտեմ 41 Դու հասկացար, որ ահեղ 42 Այս պայքարո՛ւմ ստացար դու խոհեր 43 Ձիրք՝ քեզ Իրա՛նը տվեց, խոսք՝ 44 Դո՛ւք դարձրիք ինձ հարուստ 45 Ի՛նչ որ գտնես այս գրքում 46 Քո հանճարո՛վ բարձրացար դու դարից 47 Երբ փոթորիկը պայթեց ամպրոպից սարսեց 48 Քո դարի մեծագույն առաջնորդը քեզ 49 Դե՛մ ելան իրար մի անգամ 50 Հասկացա՛վ ռազմիկը, որ դու իր 51 «Ո՛չ կա միջուկ առանձին, ո՛չ 52 Դու ձգտում էիր դաշնության, երբ 53 Մեծ դաշնությոնեը ոգու դո՛ւրսը, կյանքո՛ւմ 54 Սեր, և՛ պայքար, և՛ քնար 55 Կարո՞ղ ես քեզ կոփել այնպես 56 Ո՜վ հանճարներ վիթխարի,— Դա՛նթ, Հոմերո՛ս 57 Ուզո՞ւմ ես բարձրանալ քո դարից. 58 Ֆավն, ու նիմփեր, ու սրինգ 59 Դա՛փնիս ու Քլոյա,.. Հիմա մեզ 60 Ո՞նց իմանար Հոմերոսը, որ կործանվի 61 Դու արձագանքն ես լսում այսօրվա 62 Ո՛չ Աքիլլեսը մարմար, ո՛չ լուսե 63 Ա՜խ, արթնանում է հաճախ ձևը 64 Դուք սավառնում էիք վեր, կյանքը՝ 65 Ո՜վ երգասան այսօրվա, առընչի՛ր հնին 66 Ո՛վ կամենում է, որ իր 67 Մի՛շտ էլ կենտրոն է եղել 68 Լա՛վ իմացիր, որ եթե դու 69 Շա՜տ էր հարուստ խոհերով, հույզերով 70 Քո ժամանակը ուներ խոհ ամենի՛ց 71 Շա՜տ գաղտնիքներ բացվեցին, որ երեկ 72 Խոր ու խրթին խնդիրներ 73 Ա՛յն, որ մտքով ձգտեցիք դուք 74 Դու կարո՞ղ էիր ըմբռնել 75 Դարը մեզ մուրհակ է տալիսԲեյթեր
76 Ո՜վ երգասան, կյանքդ եթե երգ 77 Դու ասացիր՝ հող կդառնան շահ 78 Կյանքի իմաստը գինու մեջ 79 Ոսկեզօծել է բազում շահերի քո 80 Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ՝ 81 Խոսքդ եղավ զառ ու զառբաբ 82 Ոսկե բառեր, անգին քարեր, լալ 83 Ո՞ր շահն ունի այդքան ոսկիՌուբայիններ
Այսպես՝ այս ուշ ժամին եկավ
Այսպես՝ այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.—
Ախ, դեռ ինչպես ամենատես Իմաստո՛ւնն է այն ասել —
Գիշերո՛վ է ելնում որսի այդ թռչունը իմաստուն։
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.—
Ախ, դեռ ինչպես ամենատես Իմաստո՛ւնն է այն ասել —
Գիշերո՛վ է ելնում որսի այդ թռչունը իմաստուն։
իմաստությունստեղծագործություն +1
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
Քանի՜-քանի՛ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես՝ միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,—
Եվ ո՛չ միայն հատակն, այլև — մակերե՛սը չտեսան։—
Քանի՜-քանի՛ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես՝ միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,—
Եվ ո՛չ միայն հատակն, այլև — մակերե՛սը չտեսան։—
իմաստությունփիլիսոփայություն
Դո՛ւ ես միայն, ո՜վ պայքարող ոգի
Դո՛ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի,
Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդով
Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի։
Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդով
Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի։
ոգիպայքար +1
Այս խոհերի, այս գրքերի աշխարհում
Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ՝ անգետ չարին ու բարուն։—
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ՝ անգետ չարին ու բարուն։—
ստեղծագործությունլույս +1
Մեր քերթությունը՝ մեր դարի հետ
Մեր քերթությունը՝ մեր դարի ընթացքի հետ միասին՝
Առընչվելով մեր տենչերին՝ երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՛ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ։
Առընչվելով մեր տենչերին՝ երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՛ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ։
պոեզիաստեղծագործություն
Դու Տերյանից սովորեցիր
Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,—
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
Բայց արդ՝ քո մեջ ծայր է առնում ա՛յլ մեղեդի մի անվերջ.—
Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում։—
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
Բայց արդ՝ քո մեջ ծայր է առնում ա՛յլ մեղեդի մի անվերջ.—
Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում։—
պոեզիաոգի +2
Ա՜խ, շռայլ է լինում ոգին
Ա՜խ, շռայլ է լինում ոգին — լոկ մի՛ անգամ իր կյանքում.
Երբ վառվելով, մոխրանալով՝ իր վախճանին է հանգում.
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով՝ խինդով, ահով՝ ծնում է աստղ իր հանգույն:
Երբ վառվելով, մոխրանալով՝ իր վախճանին է հանգում.
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով՝ խինդով, ահով՝ ծնում է աստղ իր հանգույն:
ոգիլույս +1
Չի՛ շղթայվի մարդու ոգին
Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
Կբարձրանա և կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում՝ անխորտակ ու ահագին։—
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
Կբարձրանա և կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում՝ անխորտակ ու ահագին։—
ոգիազատություն +1
Ամեն պոետ իր հետ նետ է բերում
Ամեն պոետ՝ գալիս՝ իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած — որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում։—
Եվ նետն առած, խոհակալած — որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում։—
պոեզիաստեղծագործություն
Եղե՞լ է երբ, որ քո մտքում
Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած՝ լինի այդքա՛ն ինքնաբավ ու այդքան նո՛ր. —
Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ — ցոլք ու ցնորք հեռավոր։—
Գրի առած՝ լինի այդքա՛ն ինքնաբավ ու այդքան նո՛ր. —
Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ — ցոլք ու ցնորք հեռավոր։—
ստեղծագործությունպոեզիա +1
Զգում ես՝ ինչպես մի հանք անսպառ
Զգում ես, որ՝ անհուն ու խոր՝ ինչպես մի հանք անսպառ,
Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին.
Դեռ ի՜նչ գանձեր — անհուն, անծիր — պիտի հանես դու աշխարք,
Երբ անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի։—
Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին.
Դեռ ի՜նչ գանձեր — անհուն, անծիր — պիտի հանես դու աշխարք,
Երբ անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի։—
ոգիստեղծագործություն +1
Առուներով, գետակներով անհամար
Առուներով, գետակներով, վտակներով անհամար
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.—
Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատնելի ու անդադար, անկերպարանք ու անձև։—
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.—
Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատնելի ու անդադար, անկերպարանք ու անձև։—
ստեղծագործությունբնություն +1
Խոհն անդադրում է կուտակվում
Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես. —
Բայց ինչքա՛ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ—
Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես։—
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես. —
Բայց ինչքա՛ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ—
Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես։—
ստեղծագործությունպոեզիա
Նրանք գալիս են միշտ լուռ
Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ.
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում.
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ —
Անակընկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում։—
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում.
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ —
Անակընկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում։—
ստեղծագործությունպոեզիա
Ո՛վ իմանա, ե՞րբ է մարդ իմաստուն դառնում
Ո՛վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.—
Օ՜, հանճարե՛ղ ակընթարթ, դու ընթացք ես — ու ոստում։—
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.—
Օ՜, հանճարե՛ղ ակընթարթ, դու ընթացք ես — ու ոստում։—
իմաստությունժամանակ +1
Հե՛յ, անցյալի երգասաննե՛ր
Հե՛յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել,
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,—
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ։
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,—
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ։
պոեզիաերազ +1
Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում
Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
Այսպես՝ նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշեն — դառնում են հոն ու գազան։
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
Այսպես՝ նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշեն — դառնում են հոն ու գազան։
Գերմանիաֆաշիզմ +1
Ո՛վ երգիչներ մեր մե՛ծ երկրի
Ո՛վ երգիչներ մեր մե՛ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն.
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց —
Դո՛ւք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն։ —
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց —
Դո՛ւք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն։ —
Գերմանիապայքար +1
Ո՛վ Արևմուտք, դարերի հայրենիք
Ո՛վ Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
Հանճարների,— դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ—
Այգաբացներ անեզրական, որ դու կրում ես քո մեջ։—
Հանճարների,— դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ—
Այգաբացներ անեզրական, որ դու կրում ես քո մեջ։—
պատմությունԵվրոպա +1
Հորիզոնի վրա կրկին ամպեր
Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծանրանում,
Մահն է կրկին ոխակալել՝ մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն—
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանա՛կն է նորանում։
Մահն է կրկին ոխակալել՝ մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն—
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանա՛կն է նորանում։
պայքարհույս +1
Վերջին անգամ պատմությունը
Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
Կրկի՛ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ՝ դեպի հին օվկիանոսը սառույցի։
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
Կրկի՛ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ՝ դեպի հին օվկիանոսը սառույցի։
պատմությունպայքար
Չի՛ ընթանում պատմությունը դեպի ետ
Չի՛ ընթանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ.
Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ — մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ.
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան՝ պիտի լոկ
Արագացնեն մահն իրենց սև — ու չքանան առհավետ։
Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ — մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ.
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան՝ պիտի լոկ
Արագացնեն մահն իրենց սև — ու չքանան առհավետ։
պատմությունպայքար +1
Մենք քանդեցինք աշխարհը հին
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.—
Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի։
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.—
Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի։
պայքարազատություն +1
Պատմությունը տվել է մեզ երեք ուսուցիչ
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
Մեկը — դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող,—
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ։
Մեկը — դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող,—
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ։
Կառլ Մարքսկոմունիզմ +2
Դիստիքոսներ
Auf, ihr Distichen, frisch… — GOETHE
Մա՛րդ, բարձրախոհ դու եղիր, պայքարի՛ր
Մա՛րդ, բարձրախոհ դու եղիր, պայքարի՛ր դարիդ առընթեր,
Բայց քնքշությունըդ երբե՛ք քեզ առաջնորդ չկարգես։—
Բայց քնքշությունըդ երբե՛ք քեզ առաջնորդ չկարգես։—
պայքար
Սի՛րտ, քնքշությո՛ւն, սանտիմե՛նտ, ե՛րգ
Սի՛րտ, քնքշությո՛ւն, սանտիմե՛նտ, — ե՛րգ, և՛ ցնո՛րք, և թախիծ…
Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու, Տերյա՛ն։—
Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու, Տերյա՛ն։—
պոեզիաՎահան Տերյան
Երգդ թեթև էր, ասում ես
Երգդ թեթև էր, — ասում ես, — և կյանքդ միայն դժվարին էր.
Բայց — հավատա՞նք մենք արդյոք, որ «թեթև էր արվեստդ՝ խնդում»։—
Բայց — հավատա՞նք մենք արդյոք, որ «թեթև էր արվեստդ՝ խնդում»։—
ստեղծագործությունկյանք +1
Նուրբ էր արվեստդ, չքնաղ
Նուրբ էր արվեստդ, չքնաղ,— բայց — ձեր դարում հարկավոր էր
Ո՛չ թե սրտի քնքշություն, այլ — ոգու կորո՛վ ու պայքար։—
Ո՛չ թե սրտի քնքշություն, այլ — ոգու կորո՛վ ու պայքար։—
ոգիպայքար +2
Կա Մեծարենց, կա Տերյան
Կա Մեծարենց, կա Տերյան, — և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց — Թումանյա՛նն է անհաս Արարատը մեր նոր քերթության։—
Բայց — Թումանյա՛նն է անհաս Արարատը մեր նոր քերթության։—
պոեզիահայրենասիրական +3
Մեր պատմության դառնաշունչ, չար
Մեր պատմության դառնաշունչ, չար ու խորշակ գիշերում
Ո՞նց է ծաղկել զվարթուն մեր քերթությունն հնամյա։—
Ո՞նց է ծաղկել զվարթուն մեր քերթությունն հնամյա։—
պոեզիապատմություն
Վարժ ու հմուտ վարպետներ, ճորտ
Վարժ ու հմուտ վարպետներ, ճորտ հանճարներ անանուն
Վառ և անմար են պահել մեր քերթությունն հավիտյան։—
Վառ և անմար են պահել մեր քերթությունն հավիտյան։—
պոեզիաիմաստություն +1
Երգը այնժա՛մ է միայն քերթողի՛ց
Երգը այնժա՛մ է միայն քերթողի՛ց իր և դարի՛ց իր անցնում,
Երբ առընչվում է կյանքին հուր միջուկով իր անանց։—
Երբ առընչվում է կյանքին հուր միջուկով իր անանց։—
պոեզիակյանք
Ինձ զազրելի՝ է ընդմիշտ այդ
Ինձ զազրելի՝ է ընդմիշտ այդ խղճուկ, գավառացի վիպասանը,
Որ տիեզերք է կարծում — իր գավառը խեղճ — և իրե՛ն։—
Որ տիեզերք է կարծում — իր գավառը խեղճ — և իրե՛ն։—
պոեզիա
Ո՛չ ակունքները Դելփյան, ո՛չ կախարդանքը
Ո՛չ ակունքները Դելփյան, ո՛չ կախարդանքը Պանի
Չեն հռչակի քեզ պոետ, եթե խորթ է ոգուդ — առօրյան։—
Չեն հռչակի քեզ պոետ, եթե խորթ է ոգուդ — առօրյան։—
պոեզիաոգի
Այգը բացվեց աշխարհում, երբ դու
Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,—
Այժմ կեսօր է արդեն, — ժա՛մ է դառնաս իմաստուն։—
Այժմ կեսօր է արդեն, — ժա՛մ է դառնաս իմաստուն։—
պոեզիաիմաստություն
Վա՛ղ արթնացիր, սերմնացան,— այս պատվերը
Վա՛ղ արթնացիր, սերմնացան,— այս պատվերը հնո՛ւց քեզ տրված է.
Բայց ունե՞ս աչքեր սրատես, որ մթնում հերկերը տեսնես։—
Բայց ունե՞ս աչքեր սրատես, որ մթնում հերկերը տեսնես։—
պոեզիա
Դու այս մեծ այգում բարձրացար.
Դու այս մեծ այգում բարձրացար.— ունեցի՛ր աչքեր սրատես,
Որ աճես այգին առընթեր — և կըդառնաս դու անմահ։—
Որ աճես այգին առընթեր — և կըդառնաս դու անմահ։—
պոեզիա
«Փոխելն է կյանքի կարևոր» բարբառել
«Փոխելն է կյանքի կարևոր» — բարբառել է մեր մեծ Ուսուցիչը.
Անսալով խորհուրդին նրա՝ պոետները… հանգերն են փոխում։—
Անսալով խորհուրդին նրա՝ պոետները… հանգերն են փոխում։—
պոեզիահայրենասիրական +2
Ո՜վ միամիտ երգիչնե՛ր, որ կարծում
Ո՜վ միամիտ երգիչնե՛ր, որ կարծում էիք, թե դո՛ւք եք
Մեր կյանքում ուղիներ հարթում — երբ կյա՛նքն էր ձեզ տաշում ու հարթում։—
Մեր կյանքում ուղիներ հարթում — երբ կյա՛նքն էր ձեզ տաշում ու հարթում։—
պոեզիակյանք
Ո՜վ հանճարեղ Առաջնորդ, ես գիտեմ
Ո՜վ հանճարեղ Առաջնորդ, ես գիտեմ, որ հատու քո կամքը
Աշխարհում ուղի է հարթում — նաև ի՛նձ համար և երգիս։—
Աշխարհում ուղի է հարթում — նաև ի՛նձ համար և երգիս։—
իմաստություն
Դու հասկացար, որ ահեղ
Դու հասկացար, որ ահեղ այս պայքարը՝ կյանքը փոխող —
Հանճարով է լցնում քո ոգին — և դարձար պոետ իմաստուն։—
Հանճարով է լցնում քո ոգին — և դարձար պոետ իմաստուն։—
պոեզիաոգի +1
Այս պայքարո՛ւմ ստացար դու խոհեր
Այս պայքարո՛ւմ ստացար դու խոհեր, եռանդ ու կորով.—
Թե չլիներ այս ամենը — ի՞նչ էիր կյանքում դու հիմա։—
Թե չլիներ այս ամենը — ի՞նչ էիր կյանքում դու հիմա։—
պայքարկյանք
Ձիրք՝ քեզ Իրա՛նը տվեց, խոսք՝
Ձիրք՝ քեզ Իրա՛նը տվեց, խոսք՝ Նայիրին հնամյա,—
Բայց Հոկտեմբե՛րը կոչեց քեզ հանճարեղ բանաստեղծ։—
Բայց Հոկտեմբե՛րը կոչեց քեզ հանճարեղ բանաստեղծ։—
իմաստությունստեղծագործություն
Դո՛ւք դարձրիք ինձ հարուստ
Դո՛ւք դարձրիք ինձ հարուստ, և լցրիք ավյունով հեք ոգին իմ,
Կյա՛նք, և՛ դաշինք, և՛ խոհեր,— գործ ու պայքար ընդհանուր։
Կյա՛նք, և՛ դաշինք, և՛ խոհեր,— գործ ու պայքար ընդհանուր։
ոգիպայքար
Ի՛նչ որ գտնես այս գրքում
Ի՛նչ որ գտնես այս գրքում, ի՛նչ մտածմունք ու խորհուրդ —
Ողջը հանած համարիր — քո օրերի մատյանից։—
Ողջը հանած համարիր — քո օրերի մատյանից։—
պոեզիա
Քո հանճարո՛վ բարձրացար դու դարից
Քո հանճարո՛վ բարձրացար դու դարից քո, կյանքից, քեզանի՛ց իսկ.—
Ո՞նց քո ոգին չմեռավ — եղկ ու չնչին Վայմարում:—
: եղկ — գաղջ, գոլ, տաքուկ
: Վայմար — քաղաք Գերմանիայում, ուր իր կյանքի մեծ մասն անցկացրել է Գյոթեն (եղել է նաև պետական պաշտոնյա)։ XVIII–XIX դդ. գերմանական մշակույթի կենտրոններից։

ոգիիմաստություն +1
Երբ փոթորիկը պայթեց ամպրոպից սարսեց
Երբ փոթորիկը պայթեց — ամպրոպից սարսեց Իմաստունը.—
Չըմբռնեց, որ քայլ է դա մի — դեպի դաշնությունն իր ուզած։
Չըմբռնեց, որ քայլ է դա մի — դեպի դաշնությունն իր ուզած։
իմաստություն
Քո դարի մեծագույն առաջնորդը քեզ
Քո դարի մեծագույն առաջնորդը քեզ ասաց տեսնելիս.— «Ահա՛ Մարդը».—
Քեզ հասկացավ նա, սակայն — հասկացա՞ր արդյոք դու նրան։—
: «Ահա՛ Մարդը» — 1808 թ. Էրֆուրտում Նապոլեոնը, հանդիպելով Գյոթեի հետ, նրա մասին ասել է «Voilà un homme!» («Ահա՛ մարդ»)։ Միաժամանակ՝ աստվածաշնչյան ակնարկ. Պոնտացի Պիղատոսը, տանջված Հիսուսին ամբոխին ցույց տալով, ասում է «Ահա՛ մարդը» (Ecce homo, Հովհ. 19։5)։

պոեզիաԳյոթե +1
Դե՛մ ելան իրար մի անգամ
Դե՛մ ելան իրար մի անգամ — հանճարեղ պոետն ու ռազմիկը.—
Ճանաչեց մարդուն, հանճարին — հանճարեղ ռազմի՛կը միայն։—
: Պոետը — ակնարկն ուղղված է Գյոթեին։
: Ռազմիկը — ակնարկն ուղղված է Նապոլեոնին։
Ճանաչեց մարդուն, հանճարին — հանճարեղ ռազմի՛կը միայն։—
: Պոետը — ակնարկն ուղղված է Գյոթեին։
: Ռազմիկը — ակնարկն ուղղված է Նապոլեոնին։
պոեզիապայքար +2
Հասկացա՛վ ռազմիկը, որ դու իր
Հասկացա՛վ ռազմիկը, որ դու — իր կոփած աշխարհի մարգարե՛ն ես.
Չըմբռնեց քո ոգին, որ նա — ճանապարհ է հարթում քեզ համար։
: Ռազմիկը — ակնարկն ուղղված է Նապոլեոնին։
: Մարգարեն — այստեղ՝ պոետը (Գյոթե)։
Չըմբռնեց քո ոգին, որ նա — ճանապարհ է հարթում քեզ համար։
: Ռազմիկը — ակնարկն ուղղված է Նապոլեոնին։
: Մարգարեն — այստեղ՝ պոետը (Գյոթե)։
ոգիպայքար +2
«Ո՛չ կա միջուկ առանձին, ո՛չ
«Ո՛չ կա միջուկ առանձին, ո՛չ կեղև — դրանք միասին են» միասին են».—
Դա՞շն էին սակայն իրար հետ — քո կեղևն ու միջուկը, Վարպե՛տ։—
Դա՞շն էին սակայն իրար հետ — քո կեղևն ու միջուկը, Վարպե՛տ։—
պոեզիա
Դու ձգտում էիր դաշնության, երբ
Դու ձգտում էիր դաշնության, երբ անդա՛շն էր շուրջդ կյանքը.—
Ա՛յս է ահա, որ հնում — սիզիֆյան աշխատանք են կոչել։—
Ա՛յս է ահա, որ հնում — սիզիֆյան աշխատանք են կոչել։—
պատմությունկյանք
Մեծ դաշնությոնեը ոգու դո՛ւրսը, կյանքո՛ւմ
Մեծ դաշնությոնեը ոգու — դո՛ւրսը, կյանքո՛ւմ է կոփվում.—
Դաշն է ոգիդ աշխարհին — այդ մարտին մասնակից ես եթե։
Դաշն է ոգիդ աշխարհին — այդ մարտին մասնակից ես եթե։
ոգիպայքար +1
Սեր, և՛ պայքար, և՛ քնար
Սեր, և՛ պայքար, և՛ քնար,— միասի՛ն եք դուք, միասի՛ն եք.—
Դղյակներո՛ւմ է ապրում երգը՝ սրից առանձին։—
Դղյակներո՛ւմ է ապրում երգը՝ սրից առանձին։—
պայքար
Կարո՞ղ ես քեզ կոփել այնպես
Կարո՞ղ ես քեզ կոփել այնպես, որ քո մեջ ամփոփես անցյալը,
Բայց և լինես ներկայում — նոր, քան նորերը բոլոր։—
Բայց և լինես ներկայում — նոր, քան նորերը բոլոր։—
պայքարպատմություն
Ո՜վ հանճարներ վիթխարի,— Դա՛նթ, Հոմերո՛ս
Ո՜վ հանճարներ վիթխարի,— Դա՛նթ, Հոմերո՛ս, Ալեքսա՛նդր,—
Ձե՛րն էր արոտն երեկվա,— ձե՛րն է և հունձքը վաղվա։—
Ձե՛րն էր արոտն երեկվա,— ձե՛րն է և հունձքը վաղվա։—
պոեզիաիմաստություն +3
Ուզո՞ւմ ես բարձրանալ քո դարից.
Ուզո՞ւմ ես բարձրանալ քո դարից.— ուրեմն ոգով դու պիտի
Թե՛ անցյալը զգաս հարազատ — և թե նոր լինես ներկայո՛ւմ։—
Թե՛ անցյալը զգաս հարազատ — և թե նոր լինես ներկայո՛ւմ։—
ոգիպատմություն +1
Ֆավն, ու նիմփեր, ու սրինգ
Ֆավն, ու նիմփեր, ու սրինգ, — երգ և տավիղ քաղցրաձայն…
Մի՞թե աղբյուրդ չունե՞ր — տիղմ ու թախիծ, Ապողո՛ն։—
Մի՞թե աղբյուրդ չունե՞ր — տիղմ ու թախիծ, Ապողո՛ն։—
պոեզիաԱպողոն
Դա՛փնիս ու Քլոյա,.. Հիմա մեզ
Դա՛փնիս ու Քլոյա,.. Հիմա — մեզ համար մեռած մի լեգենդ է
Սերն ու մորմոքը ձեր ջինջ,— էլ ինչո՞ւ է ձեր վեպը հուզում։
Սերն ու մորմոքը ձեր ջինջ,— էլ ինչո՞ւ է ձեր վեպը հուզում։
պատմությունմահ
Ո՞նց իմանար Հոմերոսը, որ կործանվի
Ո՞նց իմանար Հոմերոսը, որ — կործանվի երբ Տրովա՛դան —
Քե՛զ է ավար մնալու ողջը, «թշվա՛ռ Թերսիդես»։—
Քե՛զ է ավար մնալու ողջը, «թշվա՛ռ Թերսիդես»։—
պոեզիամահ +1
Դու արձագանքն ես լսում այսօրվա
Դու արձագանքն ես լսում այսօրվա մարտերում խոսքերի՛ այն,
Որ — Թերսիդեսն է ասել զորքերի առաջ դեռ հնում։—
Որ — Թերսիդեսն է ասել զորքերի առաջ դեռ հնում։—
պայքարպատմություն +1
Ո՛չ Աքիլլեսը մարմար, ո՛չ լուսե
Ո՛չ Աքիլլեսը մարմար, ո՛չ լուսե Պատրոկլը, ո՛չ Ուլիսը,—
«Բութ» Թերսիդեսն էր անմահ քո հերոսը միակ, Հոմերո՛ս։—
«Բութ» Թերսիդեսն էր անմահ քո հերոսը միակ, Հոմերո՛ս։—
պոեզիամահ +1
Ա՜խ, արթնանում է հաճախ ձևը
Ա՜խ, արթնանում է հաճախ ձևը — մեռած համարվող.—
Կյա՛նք, քո ծիլերը հաճախ — հին կերպարանք են հագնում։—
Կյա՛նք, քո ծիլերը հաճախ — հին կերպարանք են հագնում։—
պատմությունմահ
Դուք սավառնում էիք վեր, կյանքը՝
Դուք սավառնում էիք վեր, կյանքը՝ տավիղ անվանում,—
Բայց — ձեր կյանքում և երգում կա՞ր դաշնության արդյոք հետք։
Բայց — ձեր կյանքում և երգում կա՞ր դաշնության արդյոք հետք։
պոեզիակյանք
Ո՜վ երգասան այսօրվա, առընչի՛ր հնին
Ո՜վ երգասան այսօրվա, առընչի՛ր հնին, թե կարող ես
Պանթեոնը ողջ, բայց այնպես, որ — չմթնի քո ոգին։—
Պանթեոնը ողջ, բայց այնպես, որ — չմթնի քո ոգին։—
պոեզիաոգի
Ո՛վ կամենում է, որ իր
Ո՛վ կամենում է, որ իր ծնունդից սկսվի այս կյանքը —
Թող իմանա՛, որ իր հետ — այն կմեռնի հավիտյան։—
Թող իմանա՛, որ իր հետ — այն կմեռնի հավիտյան։—
կյանք
Մի՛շտ էլ կենտրոն է եղել
Մի՛շտ էլ կենտրոն է եղել մարդը կյանքում — և կարծել է,
Որ — իր ներկա՛ն է տալիս միտք ու իմաստ անցյալին։
Որ — իր ներկա՛ն է տալիս միտք ու իմաստ անցյալին։
պատմությունկյանք
Լա՛վ իմացիր, որ եթե դու
Լա՛վ իմացիր, որ եթե դու ուզում ես մի օր չտևել —
Քեզ լոկ օղա՛կ համարիր, — և ո՛չ թե սկիզբ կամ վախճան։—
Քեզ լոկ օղա՛կ համարիր, — և ո՛չ թե սկիզբ կամ վախճան։—
մահ
Շա՜տ էր հարուստ խոհերով, հույզերով
Շա՜տ էր հարուստ խոհերով, հույզերով ու հրով իմ դարը.—
Կույրն ու հիմարը միայն կարող էր մնալ ընչազուրկ։—
Կույրն ու հիմարը միայն կարող էր մնալ ընչազուրկ։—
պոեզիա
Քո ժամանակը ուներ խոհ ամենի՛ց
Քո ժամանակը ուներ խոհ — ամենի՛ց ավելի,—
Բավ էր կապվել նրա հետ, որ դառնայիր իմաստուն։—
Բավ էր կապվել նրա հետ, որ դառնայիր իմաստուն։—
իմաստություն
Շա՜տ գաղտնիքներ բացվեցին, որ երեկ
Շա՜տ գաղտնիքներ բացվեցին, որ երեկ դեռ մթին հանելուկ էր,—
Տաղտկալի՞ դարձավ արդյոք կյանքը.— ո՛չ, խորացավ ավելի։—
Տաղտկալի՞ դարձավ արդյոք կյանքը.— ո՛չ, խորացավ ավելի։—
կյանք
Խոր ու խրթին խնդիրներ
Խոր ու խրթին խնդիրներ, որ երկնում էին հանճարները —
Պարզ ու հատու լուծվեցին — բիրտ ու անհաշտ պայքարով։—
Պարզ ու հատու լուծվեցին — բիրտ ու անհաշտ պայքարով։—
պայքարիմաստություն
Ա՛յն, որ մտքով ձգտեցիք դուք
Ա՛յն, որ մտքով ձգտեցիք դուք հասկանալ ու հայել,—
Մենք պայքարո՛վ լուծեցինք — և տիրացանք աշխարհին։—
Մենք պայքարո՛վ լուծեցինք — և տիրացանք աշխարհին։—
պայքար
Դու կարո՞ղ էիր ըմբռնել
Դու կարո՞ղ էիր ըմբռնել, որ հարցը «էության և ձևի»—
Հարց է հողի ու հացի — և լուծվում է անհաշտ պայքարով։—
Հարց է հողի ու հացի — և լուծվում է անհաշտ պայքարով։—
պայքար
Դարը մեզ մուրհակ է տալիս
Դարը մեզ մուրհակ է տալիս,— բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՛րն են ճշտում ապագա — և շատե՜րն են սնանկ հռչակվում։
Սերունդնե՛րն են ճշտում ապագա — և շատե՜րն են սնանկ հռչակվում։
հույս
Բեյթեր
Ո՜վ երգասան, կյանքդ եթե երգ
Ո՜վ երգասան, կյանքդ եթե երգ ու գինի էր,—
Քանի՞ մարդու կյանք քո դարում — վերքի սինի էր։—
Քանի՞ մարդու կյանք քո դարում — վերքի սինի էր։—
պոեզիակյանք
Դու ասացիր՝ հող կդառնան շահ
Դու ասացիր՝ հող կդառնան շահ ու նոքար, Հաֆի՛զ,—
Ինչո՞ւ էլ դու կին սիրեցիր, ռանգ ու ռուքար, Հաֆի՛զ։—
Ինչո՞ւ էլ դու կին սիրեցիր, ռանգ ու ռուքար, Հաֆի՛զ։—
պատմությունՀաֆիզ
Կյանքի իմաստը գինու մեջ
Կյանքի իմաստը գինու մեջ ու ջանի մեջ դու փնտրեցիր,—
Բայց, ո՜վ Խայամ, կինն ու գինին քյուլհանի մե՞ջ դու փնտրեցիր։—
: Օմար Խայամ (1048-1131) — միջնադարյան պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակներով՝ «ռուբայիներով»

պոեզիակյանք +1
Ոսկեզօծել է բազում շահերի քո
Ոսկեզօծել է բազում շահերի քո շահիրական ջանքը, Ֆիրդուսի՛,
Բայց չեղա՜վ մի շահ, որ ոսկեղօծեր քո անօգնական կյանքը, Ֆիրդուսի՛։—
Բայց չեղա՜վ մի շահ, որ ոսկեղօծեր քո անօգնական կյանքը, Ֆիրդուսի՛։—
պոեզիակյանք +1
Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ՝
Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ՝
Ջրոսկեզօծեց ո՛չ քո մահը խեղճ, ո՛չ քո կյանքը որբ։
Ջրոսկեզօծեց ո՛չ քո մահը խեղճ, ո՛չ քո կյանքը որբ։
կյանքՖիրդուսի
Խոսքդ եղավ զառ ու զառբաբ
Խոսքդ եղավ զառ ու զառբաբ, Սայաթ-Նովա,—
Բայց չունեցա՜ր յար ու շարբաթ, Սայաթ-Նովա։—
Բայց չունեցա՜ր յար ու շարբաթ, Սայաթ-Նովա։—
պոեզիաՍայաթ-Նովա
Ոսկե բառեր, անգին քարեր, լալ
Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար շարել ես դու.—
Քեզ միայն քո յարն է վառել,— քանի՜ յարեր վառել ես դու։—
Քեզ միայն քո յարն է վառել,— քանի՜ յարեր վառել ես դու։—
պոեզիաՍայաթ-Նովա
Ո՞ր շահն ունի այդքան ոսկի
Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար, Սայաթ-Նովա,—
Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը՝ նոքար, Սայաթ-Նովա։—
: խալխ — վրացերեն «ხალხი» (խալխի)՝ ժողովուրդ, ամբոխ։ Բարբառային հայերենում՝ ուրիշ, օտար, ոչ նույնը։
: նոքար — ծառա
Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը՝ նոքար, Սայաթ-Նովա։—
: խալխ — վրացերեն «ხალხი» (խալխի)՝ ժողովուրդ, ամբոխ։ Բարբառային հայերենում՝ ուրիշ, օտար, ոչ նույնը։
: նոքար — ծառա
պոեզիաՍայաթ-Նովա