Քո դարի մեծագույն առաջնորդը քեզ
(ԻԴ)
«Գիրք իմացության» ժողովածու · «Դիստիքոսներ» · 1934
Քո դարի մեծագույն առաջնորդը քեզ ասաց տեսնելիս.— «Ահա՛ Մարդը1».—
Քեզ հասկացավ նա, սակայն — հասկացա՞ր արդյոք դու նրան։—
1808 թ. Էրֆուրտում Նապոլեոնը, հանդիպելով Գյոթեին, հիացմունքով ասել է նրա մասին՝ «Voilà un homme!» («Ահա՛ մարդ»)։ Չարենցն իր այս դիստիքոսներից մի քանիսում անդրադառնում է հանճարեղ պոետի ու աշխարհակալ զորավարի այս հանդիպմանը։ Նապոլեոնի նվաճումների հետևանքով գերմանացիների մեջ ուժեղացավ ընդհանուր ազգային ինքնագիտակցությունը և բացվեց ապագա միացյալ Գերմանիայի ճանապարհը․ այդ աշխարհի մարգարեն Չարենցի համար Գյոթեն էր։
Ծանոթագրություններ
- 1 «Ահա՛ Մարդը» — 1808 թ. Էրֆուրտում Նապոլեոնը, հանդիպելով Գյոթեի հետ, նրա մասին ասել է «Voilà un homme!» («Ահա՛ մարդ»)։ Միաժամանակ՝ աստվածաշնչյան ակնարկ. Պոնտացի Պիղատոսը, տանջված Հիսուսին ամբոխին ցույց տալով, ասում է «Ահա՛ մարդը» (Ecce homo, Հովհ. 19։5)։