Անցնել բովանդակությանը

Դե՛մ ելան իրար մի անգամ

(ԻԵ)

«Գիրք իմացության» ժողովածու · «Դիստիքոսներ» · 1934

Դե՛մ ելան իրար մի անգամ — հանճարեղ պոետն1 ու ռազմիկը2.— Ճանաչեց մարդուն, հանճարին — հանճարեղ ռազմի՛կը միայն։—

1808 թ. Էրֆուրտում Նապոլեոնը, հանդիպելով Գյոթեին, հիացմունքով ասել է նրա մասին՝ «Voilà un homme!» («Ահա՛ մարդ»)։ Չարենցն իր այս դիստիքոսներից մի քանիսում անդրադառնում է հանճարեղ պոետի ու աշխարհակալ զորավարի այս հանդիպմանը։ Նապոլեոնի նվաճումների հետևանքով գերմանացիների մեջ ուժեղացավ ընդհանուր ազգային ինքնագիտակցությունը և բացվեց ապագա միացյալ Գերմանիայի ճանապարհը․ այդ աշխարհի մարգարեն Չարենցի համար Գյոթեն էր։

Ծանոթագրություններ

  1. 1 Պոետը — ակնարկն ուղղված է Գյոթեին։
  2. 2 Ռազմիկը — ակնարկն ուղղված է Նապոլեոնին։

Ստեղծագործության մասին

Ժանր Երկտող
Գրության թվական 1934 թ.
Ժողովածու Գիրք իմացության
Տողերի թիվ 2