Անցնել բովանդակությանը

Ո՛վ իմանա, ե՞րբ է մարդ իմաստուն դառնում

(ԺԵ)

«Գիրք իմացության» ժողովածու · «Ռուբայիններ» · 1934

Ո՛վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն. Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում. Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.— Օ՜, հանճարե՛ղ ակընթարթ, դու ընթացք ես — ու ոստում։—

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1934 թ.
Ժողովածու Գիրք իմացության
Տողերի թիվ 4