Հասկացա՛վ ռազմիկը, որ դու իր
(ԻԶ)
«Գիրք իմացության» ժողովածու · «Դիստիքոսներ» · 1934
Հասկացա՛վ ռազմիկը1, որ դու — իր կոփած աշխարհի մարգարե՛ն2 ես.
Չըմբռնեց քո ոգին, որ նա — ճանապարհ է հարթում քեզ համար։
1808 թ. Էրֆուրտում Նապոլեոնը, հանդիպելով Գյոթեին, հիացմունքով ասել է նրա մասին՝ «Voilà un homme!» («Ահա՛ մարդ»)։ Չարենցն իր այս դիստիքոսներից մի քանիսում անդրադառնում է հանճարեղ պոետի ու աշխարհակալ զորավարի այս հանդիպմանը։ Նապոլեոնի նվաճումների հետևանքով գերմանացիների մեջ ուժեղացավ ընդհանուր ազգային ինքնագիտակցությունը և բացվեց ապագա միացյալ Գերմանիայի ճանապարհը․ այդ աշխարհի մարգարեն Չարենցի համար Գյոթեն էր։
Ծանոթագրություններ
- 1 Ռազմիկը — ակնարկն ուղղված է Նապոլեոնին։
- 2 Մարգարեն — այստեղ՝ պոետը (Գյոթե)։