Պատմությունը տվել է մեզ երեք ուսուցիչ
(ԻԴ)
«Գիրք իմացության» ժողովածու · «Ռուբայիններ» · 1934
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
Մեկը1 — դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
Մյուսն2 եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող,—
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը3 մեր երրորդ։
1934. II—IV
Ծանոթագրություններ
- 1 Մեկը — Խոսքը հավանաբար Կառլ Մարքսի մասին է
- 2 Մյուսն — Ամենայն հավանականությամբ Չարենցը նկատի ունի Վլադիմիր Լենինին
- 3 Ուսուցիչը — Հավանաբար խոսքն Իոսիֆ Ստալինի մասին է
Թեմաներ