Անցնել բովանդակությանը

Ա՜խ, շռայլ է լինում ոգին

(Է)

«Գիրք իմացության» ժողովածու · «Ռուբայիններ» · 1934

Ա՜խ, շռայլ է լինում ոգին — լոկ մի՛ անգամ իր կյանքում. Երբ վառվելով, մոխրանալով՝ իր վախճանին է հանգում. Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին, Երբ իր մահով՝ խինդով, ահով՝ ծնում է աստղ իր հանգույն1:

Ծանոթագրություններ

  1. 1 հանգույն — նման, համանման, նմանօրինակ։

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1934 թ.
Ժողովածու Գիրք իմացության
Տողերի թիվ 4