Անցնել բովանդակությանը

Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում

(ԺԷ)

«Գիրք իմացության» ժողովածու · «Ռուբայիններ» · 1934

Արևմուտքում, Գուտենբերգի1 հայրենիքում հարազատ, Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար. Այսպես՝ նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում Ընդդեմ երկրի մեր հոյաշեն2 — դառնում են հոն3 ու գազան։

Ծանոթագրություններ

  1. 1 Յոհան Գուտենբերգ — գերմանացի (15-րդ դար) դարբին, ոսկերիչ և գյուտարար, գրքի տպագրության շարժական հաստոցի հայտնագործող և եվրոպական առաջին տպագիր գրքի հրատարակիչ։ Գուտենբերգի մեքենայի հայտնագործմամբ սկսվեց գրքերի լայնածավալ տպագրությունը և տարածումը Եվրոպայում։
  2. 2 հոյաշեն — հոյակապորեն շինված՝ կառուցվածք, հոյակերտ
  3. 3 հոներ — ասիական ծագումով թափառական ցեղեր, որոնք 4-րդ դարում ներխուժեցին Եվրոպա։ Աթիլայի գլխավորությամբ հոները հաճախակի ավերիչ արշավանքներ էին կատարում դեպի Արևելյան Հռոմեական կայսրություն

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1934 թ.
Ժողովածու Գիրք իմացության
Տողերի թիվ 4