Այսպես՝ այս ուշ ժամին եկավ
(Ա)
«Գիրք իմացության» ժողովածու · «Ռուբայիններ» · 1934
Այսպես՝ այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.—
Ախ, դեռ ինչպես ամենատես Իմաստո՛ւնն է այն ասել —
Գիշերո՛վ է ելնում որսի այդ թռչունը իմաստուն։