Անցնել բովանդակությանը

Գարնան գիշեր

«Արարատեան դաշտին մեջ» ժողովածու

Օդը գաղջ է այս գիշեր՝ առագաստի մը նման. Կարծես յանկարծ երկինքին մէջ աստուածները ոսոխ Եղբայրացած ըլլային… ու ծաղիկներն ոտնակոխ Մեղմիւ հոգի առնէին… և կոյսերուն՝ աւետման Երևնային հրեշտակներ, մեծ շուշաններ ի ձեռին… Օդն այս գիշեր այնպէ՜ս գաղջ, այնպէ՜ս քաղցր է ու խաղաղ, Որ աշխարհի վրայ կարծես միայն սէրեր կան չքնաղ Ու շուրթէ շուրթ համբոյրներ միայն կարծես կը թըռին։ Օդը քաղցր է… Եվ ահա՛ այս քաղցրութեան մէջ անճառ1, Օղակ-օղակ, երկինքէն իջնող օձի մը հանգոյն2՝ Կ՚իջնայ վրաս մտածումն Արհաւիրքին գերագոյն. — Հո՛ն միլիոններ այս պահուս, կատաղութեամբ մ՚անսպառ, Մահ կը տեղան միմեանց դէմ… Անթիւ մայրեր հոն կուլան… Հո՛ն հայ աշխարհը լռիկ կ՚ըլլայ դամբա՜նն Հայութեան… Օդը քաղցր է այս գիշեր՝ առագաստի մը նման…։

Ծանոթագրություններ

  1. 1 Անճառ — անասելի
  2. 2 Հանգոյն — նման

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Արարատեան դաշտին մեջ
Տողերի թիվ 15