Անցնել բովանդակությանը

Բարի արագիլ

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր, Ունեմ հանգրվան, Ունեմ օթևան, Ազատ Հայրենիք, երջանիկ երկիր։ Բարով, արագիլ, բախտի արագիլ, Արագիլ գարնան, Արագիլ ամրան, Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ, Բույն հյուսիր ծառին, Բարտու կատարին։ Իմ մանուկների աստղերն են ցոլում Լույսով անթառամ, Շողերով վառման, Վշտերս դառան ծաղիկներ փայլուն։ Արագիլ, ինձ հետ գովերգիր Յայլա ու վրան, Հանդեր հոտևան, Արտեր, այգիներ, մանուշակ երկինք։ Բարով, արագիլ, բախտի արագիլ, Արագիլ գարնան, Արագիլ ամրան, Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ, Բույն հյուսիր ծառին, Բարտու կատարին։

Ստեղծագործության մասին

Աշոտ Գրաշու «Բարի արագիլ» բանաստեղծությունը հայրենիքի և գարնան մասին։

Երգ՝ Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ, արագիլին ուղղված հրավերով՝ տան մոտ ապրել, բարդու կատարին բույն հյուսել։ Առաջին տողերն են բանալին՝ «ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր». բախտի արագիլը ազատ հայրենիքում հանգրվան գտած մարդու երջանկության նշանն է։ Կրկներգը կրկնվում է վերջում, իսկ միջին տներում արագիլը հրավիրվում է միասին գովերգելու յայլան, հանդերն ու մանուշակ երկինքը։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ 4-6-4-4-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 24