Միջնորդութիւն
«Արարատեան դաշտին մեջ» ժողովածու
Ո՜վ իմ նախնիքս, եթէ մերթ կը պատահի դեռ ձեզի
Վերադառնալ երկրի վրայ և յետևիլ քայլերուն
Անոնց, որոնց սրտին մէջ արիւնը ձեր կը հոսի,
Որոնք ձեզմով են հպարտ և են ձեզմո՛վ ալ նկուն…
Ո՜վ դուք, որ մեզ կը տեսնէք օրը չեղած իրիկուն,
Իրարու դէմ տասն անգամ բաժնըուած տասը մասի,
Եվ կը տեսնէք, դո՛ւք որ այժմ աստուածօրէն էք գիտուն՝
Թէ հին յանցանքն և իր թոյնն է, որ մեր մէջ կը խօսի…
Ըսէ՛ք, ո՛վ դուք, եթէ չէք զզուած ձենէ1 ու մենէ2
Եվ կա՛յ Աստուած մը, եթէ քաոսին վրայ մեր կեանքին,
Ըսէ՛ք անոր, թէ հերի՛ք, ա՛լ այս պատիժն հերի՛ք է…
Թէ այս սիրտերն, որ իրար կը բըզկտեն մոլեգին,
Խե՜ղճ են, ո՜րբ են ու իրար սերտիւ ու պինդ սեղմելով
Միայն պիտի գտնէին քիչ մը սփոփանք ու կորով…։
Ծանոթագրություններ
- 1 Ձենէ — ձեզանից
- 2 Մենէ — մեզանից