Անցնել բովանդակությանը

Աւազին մեջ

«Հոգեր» ժողովածու

Աւազին մէջ ես կը խրիմ ամէն օր Եվ որչափ վար իջնեմ, այնչափ մսիս մէջ Կը զգամ խայթուածքը տենչերու նորանոր, Այնչա՜փ կայրէ ծխոտ սիրտըս սէրդ անշէջ։ Գիշերին մէջ ես կը ցատկեմ անկողնէս Եվ փարուելով ճերմակ բարձիս, կ՚արտասուեմ, Կը պաղատիմ ունենալու համար քեզ Վերմակին տակ, փայփայանքով, կուրծքիս դէմ։ Եվ կը դողդղամ, ա՛լ անկարող ննջելու… Հիմա անզիղջ1 մեղաւորն եմ ես՝ հլու Ծանրութեանը տակ մեղքին և ա՛լ ոչինչ Պիտի բանայ կոյր այս աչքերը լոյսին. Կըռկռացող հիւանդ գորտն եմ ճահիճին, Որ կ՚անարգէ աղբիւրներուն ջուրը ջինջ։

Ծանոթագրություններ

  1. 1 Անզիղջ — հատու, չզղջացող

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Աւազին մեջ» սոնետ բանաստեղծությունը («Հոգեր» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հոգեր
Տողերի թիվ 14