«Ահա նորեն գարուն եկավ…»
1919
Ահա նորեն գարուն եկավ.
Օ՜, կտրեցե՛ք, օ՜, կտրեցե՛ք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների՝
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եղած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները՝
Լի՜րբ, անզգա…
1919, Ժընև