Անցնել բովանդակությանը

Ուխտ մը

«Հոգեր» ժողովածու

Իմ պարտէզիս մէջ ճերմակ պատերով Փոթորիկի խիստ օրէ մը յետոյ, Ուխտ մը տնկեցի Անպահանջ Սիրոյ, Դողացող երկար իր նուրբ ցողունով։ Եվ ոռոգեցի զայն ջերմ արցունքով. Ամէն առաւօտ, ամէն երեկոյ Հակեցայ ծաղկանցն իր վրայ անգոյ, Եվ շատ գիշերներ լուսցուցի իր քով… Գիշեր մը, լուսնէն երազ մը իջաւ Եվ, հովհարելով, իմ աչուըներուս Չորցուց արցունքը, նայուածքըս կորոյս Արթնութիւնը իր և երբ որ անբաւ1 Ժպտով արթընցայ՝ Ուխտըս չորցած էր. Սև ու ճարճատուն, ինչպէս ճիւղ մը ծեր…

Ծանոթագրություններ

  1. 1 Ամբաւ (անբաւ) — անչափ, անհատնում

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ուխտ մը» սոնետ բանաստեղծությունը («Հոգեր» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հոգեր
Տողերի թիվ 14