Անցնել բովանդակությանը

«Աղբյուրի մեջ մի մարալ…»

1899

Աղբյուրի մեջ մի մարալ1 Շուքն է տեսել եղնիկին — Ու ման կուգա միալար Մուրիկ-մուրիկ2 եղնիկին։ Այն եղնիկն էլ երազին Մարալի ձայնն է լսել.— Ու ման կուգա մարալին Մուրիկ-մուրիկ զօր-գիշեր…

1899, Հառիճ

Ծանոթագրություններ

  1. 1 մարալ — վայրի եղնիկ, եղջերու։
  2. 2 մուրիկ — մուրացիկ. «մուրիկ-մուրիկ» ← մուրացկանի պես՝ թափառելով ու աղերսագին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8