Անցնել բովանդակությանը

Ցորյանի ծովեր

«Հացին երգը» ժողովածու

Հովե՜ր կ'ացնին. Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի՝ Որ պիտի հոն արածող ուլը խեղդի։ Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովե՜ր կ'անցնին։ Հովե՜ր կ'անցնին. Ու ցորյանին պատմուճանները ծըփուն Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն։ Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին Ծովե՜ր կ'ացնին։ Հովե՜ր կ'անցնին. Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ՝ Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր։ Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովե՜ր կ'անցնին։ Հովե՜ր կ'անցնին. Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն։ Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն՝ Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովե՜ր կ'անցնին, Հովե՜ր կ'անցնին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 21