Անցնել բովանդակությանը

Հարկիք

«Հացին երգը» ժողովածու

Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով, Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ։ Գարունի առտվան օդեն են գինով. — Կնային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ։ Ձմեռը զանոնք խարով սնուցի. — Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես։ Իրենց սանտրված պոչը թավարծի Կլիզե իրենց կողերն՝ օձի պես։ Կսիրեմ անոնց նյուսը բյուրածալ, Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր՝ Ուր կա դաշտերուն երազն անայլայլ, Ե՛վ ճոճքը իրենց, և՛ պոչյունն հզոր Հորիզոններե՜ն, երբ կերթան անվերջ Եղջյուրնին մխած Արշալույսին մեջ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 14