Անցնել բովանդակությանը

«Ես այսօր մեռա հին անտառում…»

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
…Ես այսօր մեռա հին անտառում, Շուքերի ներքո կաղնենու հին, Ինձ վրա լացին բարակ առուն Եվ բարակ խոտը ցողն աչերին։ Ծառերը իրենց կանաչ ուսին Աճյունս առան, գետափ տարան, Թաղեցին ինչպես գունատ լուսին Եվ հող ցանեցին հողիս վրա։ Եկան հավքերը արշալույսին, Երգեցին մի երգ այնպե՜ս նրբին, Բացվեց դռնակը իմ շիրիմի, Եվ ես հարություն առա կրկին։

Ստեղծագործության մասին

Աշոտ Գրաշու «Ես այսօր մեռա հին անտառում…» բանաստեղծությունը մահվան և բնության մասին։

Տասներկու տողով պատմված մահ ու հարություն՝ ամբողջովին բնության ձեռքով։ Առուն ու խոտը լաց են լինում, ծառերն իրենց կանաչ ուսին աճյունն են տանում գետափ ու թաղում «ինչպես գունատ լուսին», իսկ արշալույսի հավքերի երգից շիրիմի դռնակը բացվում է։ Հեթանոսական պարզությամբ ասված պանթեիստական հավատ՝ մարդը բնության մեջ չի կորչում։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12