Անցնել բովանդակությանը

Մուսային

«Հացին երգը» ժողովածու

Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն։ Եվ սահանքին տակ արփական շողերուն Ի՛նչպես կ'ըլլան լերկ ակոսները՝ բերրի։ Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն. Ի՛նչպես կ'հորդի քաղցած խըմորը տաշտեն, Զոր հուսկ կ'եփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ։ Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով, Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան։ Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով, Զի կալին մեջ, զով շուքին տակ ուռիին Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 14