«Ագռավների գորշ թևերով…»
1906
Ագռավների գորշ թևերով
Աշունն եկավ միգաբեր
Ծաղիկ-սարե՜ր, երթաք բարով,
Դո՛ւք էլ, զանգակ-աղբյուրներ։
Ունայն քամին դուռս է ծեծում
Դալուկ ձեռքով կմախքի. —
— «Ե՛լ, դուռդ բաց, զուր ես հեծում.
Տերն է եկել աշխարքի։
Տերևներդ, կանգնի՛ր, թափ տամ,
Կյանքիդ աշունն է հիմի։
Երազներդ ցրվեմ, երթամ, —
Այս է ուղին ամենի…»։
1906