Ռուբայաթ 1926
Ռուբայաթ
Ժողովածու · 1926
Չարենցի 1926-ի քառյակների շարքը՝ ժամանակի, ակնթարթի ու մշտապես փոփոխվող կյանքի մասին փիլիսոփայական ռուբայիներ։
44 բանաստեղծություն
մոտ 88 րոպե
74.8K դիտում
Նախաբան
«Ռուբայաթ» շարքում (1926) Չարենցը՝ քառյակի (ռուբայիի) ձևով, խորհրդածում է ժամանակի հոսքի, ակնթարթի ու մշտապես փոփոխվող կյանքի մասին։
Բանաստեղծությունների ցանկ
1 Ապրում ես, շնչում ես 2 Քո ամեն ակնթարթը մի սերմ է 3 Նա թե՛ կյանք է, թե՛ մահ 4 Նա հոսում է՝ ալիք առ ալիք 5 Ես քեզ ո՞նց հասկանամ 6 Անցնում է, հոսում է, վարար է 7 Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ 8 Այս գետը նայիր՝ նա հոսում է 9 Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ 10 Նա կրկին ասում է 11 Վերցնում ես քարը, մտածում ես 12 Մի անցորդ անցավ քաղաքից 13 Դու ամեն վայրկյան քեզ ժխտում ես 14 Անտառը թափում է իր սաղարթը 15 Դու ոսկի գրիչ ունես 16 Թե կտոր տեսնես մի ամպի 17 Նա գնաց ու կրկին եկավ 18 Երկնքից թռչում է մի թռչուն 19 Դու մի օր աչքերդ կփակես 20 Ինչ թունդ է քո գինին, իմաստուն 21 Դու քսում ես հոնքերիդ սուրմա 22 Դու ինքդ քո մեջ՝ միասիրտ 23 Ախ, նայե՛ք, այդ հիմարը 24 Այդ կապիկը՝ ձեռքին հայելի 25 Այդ դերվիշը՝ տեսե՛ք 26 Դու ասիր՝ նայել, հասկանալ 27 Դու ասիր՝ անէ է ամբողջը 28 Նա կուզեր, որ լինի անէ 29 Թե արևը այրում ու կիզում է 30 Ասում են՝ վիթխարի հերոս Իսքյանդարը 31 Հետևա՛նք ես դու, իմաստուն 32 Մի հարուստ է անցնում փողոցով 33 Մտել են տոնական դռներից 34 Մի հարուստ դերվիշ էր եկել 35 Դու հարուստ չես եղել երբեք 36 Ապրեցիր դու ըմբոստ մի դարում 37 Դեռ երեկ քո միտքը խավար էր 38 Քեզ տրված է կյանքը՝ որ լինես 39 Աշխատի՛ր, տոկա՛ անդադար 40 Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար 41 Ծովափին նստած է մի մարդ 42 Նա ուզում է գտնել մի կշիռ 43 Նա կուզեր, որ ողջը նրան տրվի 44 Ծնվում է, աճում է մի բան
Ապրում ես, շնչում ես
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
ժամանակկյանք +1
Քո ամեն ակնթարթը մի սերմ է
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
ժամանակկյանք +1
Նա թե՛ կյանք է, թե՛ մահ
Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։
ժամանակհավերժություն +1
Նա հոսում է՝ ալիք առ ալիք
Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։
ժամանակփիլիսոփայություն
Ես քեզ ո՞նց հասկանամ
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես։
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես։
ժամանակփիլիսոփայություն
Անցնում է, հոսում է, վարար է
Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։
ժամանակհավերժություն +1
Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ
Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։
ժամանակկյանք +1
Այս գետը նայիր՝ նա հոսում է
Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ։
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ։
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։
ժամանակփիլիսոփայություն +1
Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ
Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ տաշում ես, տաշում այդ քարերը.
Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է։
Որ տաշում ես, տաշում այդ քարերը.
Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է։
ստեղծագործությունիմաստություն +1
Նա կրկին ասում է
Նա կրկին ասում է.— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՜ր արտևորը…
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՜ր արտևորը…
ժամանակբնություն +1
Վերցնում ես քարը, մտածում ես
Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։
ժամանակփիլիսոփայություն
Մի անցորդ անցավ քաղաքից
Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։
ժամանակկյանք +1
Դու ամեն վայրկյան քեզ ժխտում ես
Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ։
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ։
փիլիսոփայությունժամանակ +1
Անտառը թափում է իր սաղարթը
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
բնությունհավերժություն +1
Դու ոսկի գրիչ ունես
Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես,
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն ընդունում ես,
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է անհատնում այս տունը—
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ՝ մշտապես խնդո՛ւն է։
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն ընդունում ես,
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է անհատնում այս տունը—
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ՝ մշտապես խնդո՛ւն է։
իմաստությունփիլիսոփայություն +1
Թե կտոր տեսնես մի ամպի
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
ժամանակփիլիսոփայություն
Նա գնաց ու կրկին եկավ
Նա գնաց ու կրկին եկավ— երեկվա իմ սիրած սիրեկանը,
Բայց տեսա, որ արդեն չկա— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛.—
Եկած է— ու կարծես չեկած— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Բայց տեսա, որ արդեն չկա— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛.—
Եկած է— ու կարծես չեկած— երեկվա իմ սիրած սիրեկանը։
սերժամանակ +1
Երկնքից թռչում է մի թռչուն
Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս։
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս։
ժամանակփիլիսոփայություն +1
Դու մի օր աչքերդ կփակես
Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։
— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։
— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։
ժամանակկյանք +1
Ինչ թունդ է քո գինին, իմաստուն
Ինչ թո՜ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ հոգին հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահով իմ սերած, խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.— նրանից իմ հոգին հարբում է։
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահով իմ սերած, խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.— նրանից իմ հոգին հարբում է։
սերփիլիսոփայություն +1
Դու քսում ես հոնքերիդ սուրմա
Դու քսում ես հոնքերիդ սուրմա — դու անհոգ ես.
Ինչո՞ւ է տրտնջում զուր նա— դու անհոգ ես.
Ես գիտեմ թե՛ տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ խնդությունը
Տո՛ւր դու ինձ մանկություն, տուր մա՛հ,— դու անհոգ ես։
Ինչո՞ւ է տրտնջում զուր նա— դու անհոգ ես.
Ես գիտեմ թե՛ տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ խնդությունը
Տո՛ւր դու ինձ մանկություն, տուր մա՛հ,— դու անհոգ ես։
կյանքփիլիսոփայություն +1
Դու ինքդ քո մեջ՝ միասիրտ
Դու ինքդ քո մեջ միասիրտ.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՜ս է.
Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց ի՛նքդ քո դեմ՝
Պատմում ես մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է։
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՜ս է.
Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց ի՛նքդ քո դեմ՝
Պատմում ես մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է։
փիլիսոփայությունկյանք
Ախ, նայե՛ք, այդ հիմարը
Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է
Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է
Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։
իմաստությունփիլիսոփայություն
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
իմաստությունփիլիսոփայություն
Այդ դերվիշը՝ տեսե՛ք
Այդ դերվիշը — տեսե՛ք՝ նա նստած ուզում է ըմբռնի ու հասնի,
Իր մտքի թևերին վստահ ուզում է ըմբռնի ու հասնի.
Նա կարծում է, որ փոխվում է ամբողջը, և իր միտքն է միայն, որ կայուն է,—
Եվ այդպես՝ անշարժ ու հաստատ՝ նա ուզում է ըմբռնի ու հասնի…
Իր մտքի թևերին վստահ ուզում է ըմբռնի ու հասնի.
Նա կարծում է, որ փոխվում է ամբողջը, և իր միտքն է միայն, որ կայուն է,—
Եվ այդպես՝ անշարժ ու հաստատ՝ նա ուզում է ըմբռնի ու հասնի…
իմաստությունփիլիսոփայություն
Դու ասիր՝ նայել, հասկանալ
Դու ասիր՝ նայել, հասկանալ ու սուզվել, դառնալ անէ1.—
Նա ասաց՝ լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր։
Դու ասիր՝ ամփոփել ամբողջը, հաշտըվել ու խաղաղ լինել,—
Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջը — փոխել։
Նա ասաց՝ լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր։
Դու ասիր՝ ամփոփել ամբողջը, հաշտըվել ու խաղաղ լինել,—
Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջը — փոխել։
փիլիսոփայությունպայքար +1
Դու ասիր՝ անէ է ամբողջը
Դու ասիր՝ անէ է ամբողջը, աչքերիդ իջած մի շղա՛րշ է.
Դու գերի՛ ես, մա՛րդ, ուղեղիդ, ուղեղիդ անէ վանդակին։—
Նա անդուլ պնդում համարեց թե ուղեղը այդ, թե շղարշը—
Եվ ելավ, որ փոխի այդ շղարշը — և մահին խնդաց խնդագին։
Դու գերի՛ ես, մա՛րդ, ուղեղիդ, ուղեղիդ անէ վանդակին։—
Նա անդուլ պնդում համարեց թե ուղեղը այդ, թե շղարշը—
Եվ ելավ, որ փոխի այդ շղարշը — և մահին խնդաց խնդագին։
փիլիսոփայությունպայքար
Նա կուզեր, որ լինի անէ
Նա կուզեր, որ լինի անէ,
Որ թվա լոկ, լոկ լինի հարց,
Բայց կանգնած է նա, ահա տե՛ս—
Մշտածուփ, մշտափոխ ու կարծր։
Որ թվա լոկ, լոկ լինի հարց,
Բայց կանգնած է նա, ահա տե՛ս—
Մշտածուփ, մշտափոխ ու կարծր։
փիլիսոփայությունկյանք
Թե արևը այրում ու կիզում է
Թե արևը այրում ու կիզում է — նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Ամեն ինչ անհաստատ ու հոսուն է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Օ, գիտե՛ս դու աշխարհի լեզուն և գիտես, որ կամքդ՝ այդ լեզուն է,—
Իսկ հիմարը դեռ ափսոսում է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը։
Ամեն ինչ անհաստատ ու հոսուն է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Օ, գիտե՛ս դու աշխարհի լեզուն և գիտես, որ կամքդ՝ այդ լեզուն է,—
Իսկ հիմարը դեռ ափսոսում է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը։
իմաստությունփիլիսոփայություն
Ասում են՝ վիթխարի հերոս Իսքյանդարը
Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը։
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը։
հերոսությունԱլեքսանդր Մակեդոնացի
Հետևա՛նք ես դու, իմաստուն
Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու լա՛վ իմացիր։
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու լա՛վ իմացիր։
ազատությունիմաստություն +1
Մի հարուստ է անցնում փողոցով
Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՜ն ինքնագոհ է.
Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է.
Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է իր մահը
Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է։
Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է.
Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է իր մահը
Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է։
փիլիսոփայությունկյանք
Մտել են տոնական դռներից
Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։
պայքարազատություն +1
Մի հարուստ դերվիշ էր եկել
Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։
կյանքփիլիսոփայություն +1
Դու հարուստ չես եղել երբեք
Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։
ստեղծագործությունկյանք +1
Ապրեցիր դու ըմբոստ մի դարում
Ապրեցիր դու ըմբոստ մի դարում — և ոչինչ քեզ հար չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն — և ոչինչ քեզ հար չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթվաց։
Դու տեսար մոտիկն ու հեռուն — և ոչինչ քեզ հար չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթվաց։
պայքարժամանակ +1
Դեռ երեկ քո միտքը խավար էր
Դեռ երեկ քո միտքը խավար էր,— իմաստուն ես արդեն հիմա դու.
Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն ես արդեն հիմա դու.
Դու տեսար պատմության խոզանոցը, մխացիր ճենճերում դու նրա—
Եվ գիտես, թե ո՛վ է խոհարարը… Իմաստուն ես արդեն հիմա դու։
Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն ես արդեն հիմա դու.
Դու տեսար պատմության խոզանոցը, մխացիր ճենճերում դու նրա—
Եվ գիտես, թե ո՛վ է խոհարարը… Իմաստուն ես արդեն հիմա դու։
իմաստությունփիլիսոփայություն +1
Քեզ տրված է կյանքը՝ որ լինես
Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։
կյանքպայքար +1
Աշխատի՛ր, տոկա՛ անդադար
Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.
Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.
Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։
ստեղծագործությունկյանք +1
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։
կյանքպայքար +1
Ծովափին նստած է մի մարդ
Ծովափին նստած է մի մարդ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն այդ անհունը—
Բայց ահա հեռանում է անդարձ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն։
Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն այդ անհունը—
Բայց ահա հեռանում է անդարձ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն։
փիլիսոփայությունիմաստություն
Նա ուզում է գտնել մի կշիռ
Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է մի… գինու շիշ — ու չափում նրանով ամբողջը։
Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է մի… գինու շիշ — ու չափում նրանով ամբողջը։
փիլիսոփայությունժամանակ
Նա կուզեր, որ ողջը նրան տրվի
Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։
փիլիսոփայությունմահ +1
Ծնվում է, աճում է մի բան
Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։
պայքարկյանք +1