Դու ասիր՝ անէ է ամբողջը
«Ռուբայաթ» ժողովածու · 1926
Դու ասիր՝ անէ1 է ամբողջը, աչքերիդ իջած մի շղա՛րշ է.
Դու գերի՛ ես, մա՛րդ, ուղեղիդ, ուղեղիդ անէ վանդակին։—
Նա անդուլ պնդում համարեց թե ուղեղը այդ, թե շղարշը—
Եվ ելավ, որ փոխի այդ շղարշը — և մահին խնդաց խնդագին։
Ծանոթագրություններ
- 1 անէ — գոյություն չունեցող (էակ), անգո։
Թեմաներ