Անցնել բովանդակությանը

Ծովափին նստած է մի մարդ

«Ռուբայաթ» ժողովածու · 1926

Ծովափին նստած է մի մարդ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն. Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն. Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն այդ անհունը— Բայց ահա հեռանում է անդարձ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն։

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու Ռուբայաթ
Տողերի թիվ 4