Անտառը թափում է իր սաղարթը
«Ռուբայաթ» ժողովածու · 1926
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
«Ռուբայաթ» ժողովածու · 1926
Ստեղծագործության մասին
Եղիշե Չարենցի «Անտառը թափում է իր սաղարթը» քառյակ բանաստեղծությունը (1926, «Ռուբայաթ» ժողովածուից) բնության և հավերժության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։