Անցնել բովանդակությանը

Մի հարուստ է անցնում փողոցով

«Ռուբայաթ» ժողովածու · 1926

Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՜ն ինքնագոհ է. Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է. Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է իր մահը Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է։

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու Ռուբայաթ
Տողերի թիվ 4